ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիսաբեթ Բ-ի ծոռը՝ արքայազն Ջորջը, անցյալ տարի ավելի շատ նվերներ Է ստացել ամբողջ աշխարհից, քան բրիտանական արքայական գերդաստանի ցանկացած այլ անդամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բուկինհեմյան պալատի հաշվետվության համաձայն՝ Քեմբրիջի դքսի եւ դքսուհու մեկուկեսամյա որդին դարձել Է գրեթե 800 նվերների տեր՝ սկսած գրքերից եւ խաղալիքներից մինչեւ մանկական կահույք:
Այդ ընծաների գրեթե մեկ երրորդն Ուլյամի եւ Քեթրինի առաջնեկն ստացել Է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում կատարված ուղեւորության ժամանակ:
Փոքրիկ արքայազնի նոր խաղալիքների թվում Է թավշե արջուկը, որը նվիրել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: