Խճանկար

Twitter-ում բացվել Է Մեծ Բրիտանիայի Ուիլյամ եւ Հարրի արքայազների պաշտոնական միկրոբլոգը

1 րոպեի ընթերցում

Twitter-ում բացվել Է Մեծ Բրիտանիայի Ուիլյամ եւ Հարրի արքայազների պաշտոնական միկրոբլոգը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցում հայտնվել Է Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամի եւ Հարրիի, ինչպես նաեւ Քեմբրիջի դքսուհու պաշտոնական միկրոբլոգը: Տեղեկատվությունը կտարածվի Քենսինգթոնյան պալատի անունից, որը թագավորական ընտանիքի երեք նշված անդամների լոնդոնյան նստավայրն Է, ճշտել Է նրա ներկայացուցիչը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Քեմբրիջի դուքսի տիտղոսը կրող արքայազն Ուիլյամը, նրա ամուսինը՝ Քեթրինը եւ կրտսեր եղբայրը՝ արքայազն Հարրին, Մեծ Բրիտանիայի միապետի ընտանիքի առավել մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից են: Այդ կապակցությամբ կարելի Է ակնկալել Twitter-ի օգտատերերի զգալի հետաքրքրությունը նոր ակաունտի նկատմամբ:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ դրա հաստատումը կարող Է լինել այն փաստը, որ ընդամենը մի քանի ժամում բլոգը, որտեղ առայժմ կա ընդամենը հինգ գրանցում, ձեռք Է բերել արդեն գրեթե 10 հազար բաժանորդ:

Ինչպես ճշտել Է նստավայրի պաշտոնական ներկայացուցիչը, առայժմ չի նախատեսվում, որ Քեմբրիջի դուքսի ընտանիքը կամ արքայազն Հարրին հաղորդագրություններն անձամբ տարածեն. դրանով կզբաղվեն օգնականները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում