Խճանկար

Վաճառքի Է հանվել Samsung-ի առաջին սմարթֆոնը՝ սեփական գործառնական համակարգի հիմքի վրա

1 րոպեի ընթերցում

Վաճառքի Է հանվել Samsung-ի առաջին սմարթֆոնը՝ սեփական գործառնական համակարգի հիմքի վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Samsung ընկերությունը Հնդկաստանում սկսել Է իր Samsung Z1 առաջին սմարթֆոնի վաճառքները, որն աշխատում Է Tizen յուրօրինակ մշակման գործառնական համակարգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին հաղորդել Է Zee news նորությունների հնդկական պորտալը:

Մինչ այդ պահը Samsung-ի սարքերի մեծ մասը, ներառյալ Galaxy S հանրաճանաչ շարքը, հիմնվում Էր Միացյալ Նահանգների Google ընկերության Android գործառնական համակարգի վրա:

«Ինտերֆաքս»-ը նշում Է, որ հեղուկաբյուրեղային դիսփլեյով եւ 3G-ի օգտագործման հնարավորությամբ Samsung Z1-ի գինը կազմում Է շուրջ 90 դոլար: Ավելի վաղ պլանավորվել Էր դրա վաճառքներն սկսել 2014 թվականի կեսերին Ռուսաստանում, բայց ավելի ուշ որոշում Է կայացվել հետաձգել ժամկետը՝ Tizen-ի լրամշակման անհրաժեշտության պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում