«Աշխատամոլներն» ավելի շատ են ենթակա գինեմոլությանը. գիտնականներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գիտնականները պարզել են կախվածությունն աշխատավայրում անցկացված ժամերի քանակի եւ գինեմոլության նկատմամբ հակվածության միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
British Medical Journal հանդեսում հրապարակված հետազոտության տվյալներով՝ շաբաթական ավելի քան 48 ժամ աշխատած տղամարդկանց եւ կանանց մոտ ավելի հաճախ Է դիտվել մեծ ծավալով ալկոհոլի գործածման միտում:
Գիտնականները կարծում են, որ ալկոհոլը որպես արագ գործող եւ արդյունավետ միջոց Է ընկալվում աշխատանքի հետ կապված հոգնացության զգացումը բթացնելու եւ աշխատանքից հանգստի անցումը մեղմելու համար:
Կարդացեք հոդվածը` Русский