ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի լսարանում աստիճանաբար ավելանում Է մեծահասակների բաժինը, իսկ դեռահասներն սկսում են օգտվել այլ ծառայություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Blog.imena.ua-ին:
Վերլուծական հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ Facebook-ում ակտիվ են 65-ից բարձր տարիքի ամերիկացի ինտերնետ-օգտատերերի 56 տոկոսի կամ այդ տարիքի ամերիկացիների 31 տոկոսի գրանցումները:
Վերջին տարվա ընթացքում Facebook-ից օգտվող ԱՄՆ-ի բնակիչների բաժինը գործնականում չի փոխվել, ինչպես որ չեն փոխվել ժողովրդագրական առանձին խմբերի ցուցանիշները: Սակայն նրա ժողովրդականությունը նկատելիորեն մեծացել Է ամենաավագ օգտատերերի շրջանում:
Մինչդեռ վերլուծաբաններն անհանգստացած են այն բանից, որ Facebook-ը կորցնում Է ժողովրդականությունը ցանցի օգտատերերի ամենաերիտասարդ հատվածի շրջանում: 2014 թվականին 13-ից մինչեւ 17 տարեկան դեռահասների բաժինը, որոնք ակտիվորեն օգտվում են Facebook-ից, կազմում Էր 88 տոկոս: Եվս մեկ տարի առաջ այդ բաժինը կազմում Էր 94 տոկոս, իսկ 2012-ին՝ 95 տոկոս:
Դեռահասները նախընտրում են Twitter-ը. դրանում քիչ են մեծահասակները, քիչ են ծնողները եւ քիչ են բարդությունները: Երեխաները դեռեւս չեն հրաժարվում Facebook-ում իրենց գրանցումներից, սակայն նրանք այնտեղ ավելի քիչ ժամանակ են անցկացնում՝ միանալով Twitter-ին, Instagram-ին կամ Tumblr-ին:
Չնայած ծերացող լսարանին, Facebook-ը չի տուժում թրաֆիկի պակասից. ամերիկացիների 70 տոկոսն այդ սոցիալական ցանց Է մտնում ամեն օր, իսկ 45 տոկոսը՝ օրական նույնիսկ մի քանի անգամ: