Խճանկար

Կանայք կազմել են խոշոր կորպորացիաների բարձրաստիճան կառավարիչների ընդամենը 5 տոկոսը

3 րոպեի ընթերցում

  Կանայք կազմել են խոշոր կորպորացիաների բարձրաստիճան կառավարիչների ընդամենը 5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարարության բնագավառում կառավարչական օղակի ավագ եւ միջին պաշտոններ զբաղեցնող կանանց քանակն ավելացել Է, սակայն խոշոր կորպորացիաների բարձրաստիճան կառավարիչների թվում նրանք զբաղեցնում են ընդամենը 5 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) «Կանանց դերի ամրապնդումը գործարարության եւ կառավարման բնագավառում» զեկույցում:

ԱՄԿ-ն հետազոտություն Է կատարել 108 երկրներում, ըստ որում դրանցից 80-ում կանանց թվի աճ Է դիտվել ընկերությունների ղեկավար կազմում: Ամենից շատ կին ղեկավարներ կան Ճամայկայում՝ 59,3 տոկոս: ԱՄՆ-ում նրանց ջաժինը կազմում Է 42,7 տոկոս (15-րդ տեղը վարկանիշում), Մեծ Բրիտանիայում՝ 34,2 տոկոսը (41-րդ տեղը), Ռուսաստանում՝ 39,1 տոկոսը (25-րդ տեղը): Ամենացածր ցուցանիշը Եմենում Է՝ սոսկ 2,1 տոկոս:

Աֆրիկայում առաջատար դիրք Է գրավում Գանան՝ 39 տոկոս (26-րդ տեղն ընդհանուր ցուցակում), Ասիայում՝ Ֆիլիպինները՝ 47,6 տոկոս ցուցանիշով (4-րդ տեղը): Կոլումբիան (53,1 տոկոս) գտնվում Է համաշխարային վարկանիշի երկրորդ եւ Լատինական Ամերիկայի պետությունների թվում առաջին հորիզոնականում:

Այն ընկերությունների բաժնով առաջին տեղը, որտեղ վարչության նախագահը կին Է, զբաղեցնում Է Նորվեգիան (13,3 տոկոս), երկրորդ տեղում Է Թուրքիան (11,1 տոկոս):

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ԱՄԿ-ի փորձագետները խորհուրդ չեն տալիս գործարարության բնագավառում բարձր պաշտոնների գենդերային բաժնեմասեր սահմանել: Նրանք կարծում են, որ կորպորատիվ կուլտուրան անհրաժեշտ Է վերանայել, որպեսզի առավել տաղանդավոր կանանց աջակցություն ցույց տրվի «կարիերայի անտեսանելի արգելքի» հաղթահարման գործում, որը սահմանափակում Է ծառայության գծով առաջ շարժվելու նրանց հնարավորությունները:

Զեկույցում նշված Է դրական փոխադարձ կապը ղեկավար պաշտոններում կանանց թվի եւ ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության միջեւ: «Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ աշխատանքի շուկային կանանց մասնակցության շարունակվող աճը դարձել Է համընդհանուր տնտեսական աճի եւ մրցունակության հզորագույն շարժիչը»,- ասել Է ԱՄԿ-ի Ի շահ գործատուների գործունեության բյուրոյի տնօրեն Դեբորա Ֆրանս Մասենը:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունն Է: Աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունն ստեղծվել Է 1919 թվականին: Ներկայում դրան անդամակցում են 185 պետություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում