Հունաստանի դեսպանը շնորհակալ է Հայաստանին` հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագծի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արդյունավետ է գնահատել հայ-հունական հարաբերությունների մակարդակը 2014 թվականին: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է ընդդեմ Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության ԱԺ հայտարարության նախագիծ, որը վերաբերում է նաեւ ցեղասպանված հույներին: Զրուցակիցները կարեւորել են ԱԺ հայտարարության ընդունումը ցեղասպանությունների միջազգային դատապարտման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու սերտացումը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի ապակառուցողական եւ մարդատյաց քաղաքականության առնչությամբ՝ նկատի ունենալով մարդկային կյանքեր խլած վերջին դիվերսիոն գործողությունները:

Դեսպան Տայիսը շնորհակալություն է հայտնել ԱԺ հայտարարության բանաձեւի նախաձեռնության համար, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ նշելով, որ Հունաստանը խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառապես խաղաղ կարգավորմամբ:

Հայերեն English Русский

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Արաբական կոալիցիան մտադիր է աջակցել Եմենի բանակին հութիների դեմ պայքարում

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները