ԱՄՆ-ում թոշակառուն 326 մլն դոլար Է շահել վիճակախաղով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի դպրոցի նախկին տնօրեն Հարոլդ Դայմոնդը տարել Է Mega Millions վիճակախաղի ջեքփոթը՝ դառնալով 326 միլիոն դոլարի չափով շահումի հաղթողը, որն ամենախոշորն Է Նյու Յորքի խաղարկությունների ամբողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պատմել Է 80-ամյա ուսուցիչը, որը թոշակի Է անցել 1995 թվականին, շահած տոմսն ինքը 10 դոլարով ձեռք Է բերել պատահականորեն տեղի լցավորման կայանում:

Դպրոցի նախկին տնօրենը եւ նրա կինն ստացել են ավելի քան 130 միլիոն դոլարի վճարագիրը (ճիշտ այդքան գումար Է մնացել հարկերի պահումից եւ միանվագ վճարումից հետո) հենց այն լցակայանում, որտեղ ձեռք են բերել երջանիկ տոմսը, հաղորդել Է ABC News հեռուստաալիքը: Շահումի շնորհիվ ստացված փողը թոշակառուն ծրագրում Է ծախսել ընտանիքի վրա: Նա նաեւ մտադիր Է «ավանդ ներդնել տեղական միության զարգացման գործում»:

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ Mega Millions վիճակախաղի տոմսերն ԱՄՆ-ում վաճառվում են 1996 թվականից: Հենց այս վիճակախաղին Է պատկանում երկրի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը, որի գումարը 2012 թվականին կազմել Է 656 միլիոն դոլար:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել