ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարդաշյան քույրերը ծրագրում են ապրիլին ողջ ընտանիքով ճանապարհորդել իրենց պատմական հայրեինք` Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է E! News պարբերականը: Ուղևորության մանրամասները դեռևս հստակեցված չեն, սակայն հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը մտադիր է իր հետ վերցնել նաև առաջնեկին` Նորֆ Ուեսթին: Քորթնի Քարդաշյանը նույնպես կճանապարհորդի իր երեխաների հետ: Հանրահայտ ռեփեր Քեյնե Ուեսթը կմիանա ճանապարհորդությանը, եթե համերգային շրջագայության խիստ օրակարգը թույլ տա:
«Այցելությունը Հայաստան միշտ եղել է Քիմի ցանկությունների ցուցակում: Նրանք բոլորն այնքան հուզված են և ցանկանում են ծանոթանալ իրենց ժառանգությանը»,- նշել է ընտանիքին մոտ աղբյուրը: