Դետրոյտում բացվում Է աշխարհի ամենահեղինակավոր ավտոսալոններից մեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում (Միչիգանի նահանգ) բացվում Է ամենամյա Հյուսիսամերիկյան միջազգային ավտոշոուն (North American International Auto Show)՝ աշխարհի ամենահեղինակավոր ավտոսալոններից մեկը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առաջին շաբաթվա ընթացքում ցուցահանդեսը կաշխատի սոսկ մամուլի ներկայացուցիչների եւ ճյուղի մասնագետների համար, իսկ հունվարի 17-ին ավտոսալոնի դռները կբացվեն լայն հանրության համար:

Ներկայիս ավտոսալոնում, որը տեղավորվել Է Քոբո-կենտրոն ցուցահանդեսային համալիրում, տեղի կունենան ինչպես սերիական ավտոմոբիլների, այնպես Էլ կոնցեպտ-կարերի ավելի քան 40 համաշխարհային եւ հյուսիսամերիկյան պրեմիերային ցուցադրություններ: Նորույթների մեջ կգերակշռեն մարզական ավտոմեքենաները եւ ամերիկացների շրջանում առանձնահատուկ ժողովրդականություն վայելող պիկապները:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Դետրոյտում ավտոսալոնն անցկացվում Է ամերիկյան ավտոմոբիլային հատվածի շարունակվող վերականգնման ֆոնի վրա: Անցյալ տարի ԱՄՆ-ում վաճառվել Է 16,5 միլիոն ավտոմոբիլ, ինչը լավագույն ցուցանիշն Է 2006 թվականից ի վեր:

Ավտոսալոնը, որը միջազգային ցուցահանդեսի կարգավիճակ Է ստացել 1988 թվականին, ոչ միայն ուրախացնում Է մասնագետներին եւ ավտոսիրողներին, այլեւ շոշափելի օգուտ Է բերում լուրջ դժվարություններ կրող քաղաքի տնտեսությանը. անցյալ տարի միջոցառումից եկամուտները կազմել են 375 միլիոն դոլար: Դրանում փոքր դեր չի խաղում այն հանգամանքը, որ շոուի մասնակիցներն ու հյուրերը դրա անցկացման օրերին հազարավոր հյուրանոցային համարներ են վարձում Դետրոյտում, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում (2013 թվականի հուլիսից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերը) սնանկ Է եղել:

Հայերեն English Русский

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

ՀՀ վարչապետի ելույթը COP17-ի բացման արարողությանը

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ