Հասարակական

Ավտոմեքենան Սևան քաղաքի մոտակայքում սահել է դեպի ձորը

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենան Սևան քաղաքի մոտակայքում սահել է դեպի ձորը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևան քաղաքի մոտակայքում` Մ-4 միջպետական ավտոճանապարհին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և սահել ձորը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, համապատասխանբ ահազանգն ստացվել էհունվարի 10-իժամը 14.30-ին. պարզվել է, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ – Սևան հատվածի 32-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 09ՕL057պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել ձյան շերտում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում