Գիտնականները Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացի աստղագետների միջազգային անձնակազմը մշակել Է Տիեզերքի համակարգչային մոդելավորման եզակի գործընթաց՝ EAGLE simulation (Evolution and Assembly ofGaLaxies and their Environments), որը թույլ Է տալիս ուսումնասիրել գալակտիկաների զարգացումը հազարավոր վիրտուալ բարձրդետալային օբյեկտների միջոցով. մոդելավորման նոր համակարգի մասին պատմող հոդվածը կհրապարակվի հունվարի 1-ին Monthly Notices ofthe Royal Astronomical Society հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասշտաբային մոդելն ստեղծելու համար գիտնականներին պահանջվել Է մի քանի ամիս եւ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համակարգչային կարողությունների օգտագործումը:

«Համակարգչի ստեղծած Տիեզերքն այնպիսին Է, ինչպիսին եւ իրական Տիեզերքն Է: Ամենուրեք կան գալակտիկաներ՝ բոլոր ձեւերի, չափերի եւ գույնի, նման այն գալակտիկաներին, որ ես դիտարկել եմ մեծ աստղադիտակների միջոցով:

Դա անհավատալի Է: EAGLE-ի Տիեզերքում ես նույնիսկ կարող եմ սեղմել կոճակը, որպեսզի ժամանակը հետ շրջեմ»,- ասում Է աշխատանքի համահեղինակ գիտնական Ռիչարդ Բաուերը Դարեմի համալսարանից: EAGLE-ի համակարգի շնորհիվ աստղաֆիզիկոսներն այժմ կարող են մանրամասնորեն ուսումնասիրել առաձին գալակտիկաների Էվոլյուցիան եւ հասկանալ, թե ինչպես Է ընդլայնվել մեր Տիեզերքն ամբողջ 14 միլիարդ տարիների ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել