Սմայլիկները Համացանցում բառերից ավելի հանրաճանաչ են դառնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում 2014 թվականին ամենահանրաճանաչ խորհրդանիշն Է դարձել սիրտ պատկերող սմայլիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Նահանգների The Global Language Monitor (GLM) հիմնադրամի հետազոտության մեջ, հիմնադրամ, որն ուսումնասիրում Է կայքերի, բլոգների եւ սոցիալական ցանցերի լեզուն:

Ըստ GLM-ի տվյալների՝ սմայլիկների ակտիվորեն օգտագործվող տարբերակն են Էմոձիները (գունավոր նկարներ՝ հաճախ անիմացիաներով), որոնք ավելի ու ավելի հաճախ են օգտատերերին ծառայում իրենց մտքերն արտահայտելու համար՝ դառնալով բառերի եւ տառերի լիարժեք փոխարինում: Այժմ համակարգիչները եւ շարժական Էլեկտրոնային սարքերը «հասկանում են» 722 Էմոձիներ, եւս 250-ը դրանց կավելանան 2015 թվականի սկզբից:

GLM-ի տվյալներով՝ առավել հաճախ օգտագործվողների թվում են նաեւ «նանո», «ֆոտոռումբ» (ուրիշի լուսանկարը փչացնելու փորձ), «խալիֆաթ», «գիսաստղ», «թափանցիկություն» եւ այլ բառեր: Ամենատարածված արտահայտությունների տասնյակում են՝ «Ձեռքերդ վե՛ր, մի՛ կրակեք» (արտահայտության հաճախակի գործածումը կապված Է ԱՄՆ-ում ոստիկանության կողմից մի քանի աֆրոամերիկացիների սպանության դեմ բողոքների ալիքի հետ), «կլիմայի փոփոխություն» եւ «մեծ տվյալներ»:

Ամենատարածված անունների եւ անվանումների թվում են Էբոլա վիրուսը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ice Bucket Challenge ֆլեշ մոբը, ինչպես նաեւ Ղրիմը եւ Սոչիի Օլիմպիադան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել