ԱՄՆ-ում ճանապարհային ոստիկանները յուրահատուկ անակնկալ են մատուցել վարորդներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի ճանապարհային ոստիկանները Սուրբ ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ յուրատեսակ անակնկալ են պատրաստել վարորդների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանները կանգնեցրել են Լոուելում մեքենա վարողներին և փորձել են տեղեկանալ, թե նրանք կամ նրանց երեխաները ինչ նվեր են ցանկանում ստանալ Սուրբ ծնունդին: Պատասխանը լսելուց հետո նրանք դա անմիջապես հայտնել են հիպերմարկետում գտնվող իրենց գործընկերներին, ովքեր էլ գնել են համապատասխան նվերը և հասցրել դրա տիրոջը րոպեների ընթացքում` մինչ ոստիկանը դեռևս զրուցում էր վարորդի հետ: «Մենք ցանկացանք իրական ժամանակում փոխել այդ մարդկանց օրը դեպի լավը»,-նշում է Լոուելի ոստիկանապես Սթիվ Բուկալան: