Խճանկար

Աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը 2014 թվականին աճել Է 92 մլրդ դոլարով. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը 2014 թվականին աճել Է 92 մլրդ դոլարով. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահարուստ մարդիկ այս տարի իրենց միագումար կապիտալն ավելացրել են 92 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գործարար նորությունների Bloomberg ամերիկյան գործակալությունը:

Նրա գնահատմամբ՝ Երկրագնդի 400 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն արդեն կազմում Է մոտավորապես 4,1 տրիլիոն դոլար: Նրանցից առավել հաջողակներն են դարձել Alibaba չինական առցանց-ռիթեյլերի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման, Dalian Wanda Group ներդրումային ընկերության սեփականատեր Վան Ցզյանլինը, ինչպես նաեւ Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում