Խճանկար

Հաքերներին հաջողվել Է լուսանկարներով պատճենել մատնադրոշմները

1 րոպեի ընթերցում

Հաքերներին հաջողվել Է լուսանկարներով պատճենել մատնադրոշմները

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chaos Computer Club (CCC) հայտնի հաքերական ցանցի անդամը պնդում Է, որ իրեն հաջողվել Է վերականգնել գերմանացի քաղաքական գործչի մատնադրոշմն այն լուսանկարների միջոցով, որոնք արվել են մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Յան Քրիսլերը հայտարարել Է, որ ինքը պատճենել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի մատնադրոշմն՝ օգտագործելով սովորական լուսանկարչական ապարատով արված լուսանկարները:

Նա այս մասին պատմել Է CCC-ի՝ այն ցանցի անդամների համագումարում, որը գոյություն ունի արդեն 31 տարի եւ հավակնում Է Եվրոպայում հաքերների խոշորագույն ընկերության կոչմանը:

Քրիսլերի խոսքով՝ ինքն օգտագործել Է այն լուսանկարը, որտեղ նախարարի մատը նկարված Է խոշոր պլանով, ինչպես նաեւ այլ լուսանկարներ, որոնք տարբեր անկյուններից արվել են հոկտեմբերին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Քրիսլերը ենթադրել Է, որ, իմանալով իր նվաճման մասին, քաղաքական գործիչները կարող են սկսել ձեռնոցներ հագնել՝ ելույթ ունենալով հանրության առջեւ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում