Խճանկար

Ֆիջին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է. Gallup

1 րոպեի ընթերցում

Ֆիջին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է. Gallup

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WIN/Gallup-ի անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ ուսումնասիրված 65 պետությունների բնակչության 70 տոկոսն իրենց երջանիկ մարդիկ են համարում, ինչը 10 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հարցման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆիջին է, իսկ առավել դժբախտը՝ Իրաքը:

Աֆրիկան եւ Ասիան երջանիկ աշխարհամասերի վարկանիշի առաջատարներն են, իրենց մյուսներից պակաս երջանիկ են զգում Արեւմտյան Եվրոպայի բնակիչները:

Ինչ վերաբերում է բնակչության՝ եկող տարվա հետ կապված ակնկալիքներին, ապա Gallup-ի հարցման համաձայն՝ առավել լավատեսական եվրոպական երկիրը Հունաստանն է:

Կազմակերպությունը հարցումն անցկացրել է չորս ամսվա ընթացքում՝ ամփոփելով 64 հազար մասնակիցների պատասխանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում