Մարզային

Առաջին անգամ օգտագործվեց «Ազատ» ջրամբարի «մեռյալ» ջուրը

2 րոպեի ընթերցում

Առաջին անգամ օգտագործվեց «Ազատ» ջրամբարի «մեռյալ» ջուրը

ԱՐՏԱՇԱՏ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ոռոգման շրջանում առաջին անգամ օգտագործվեց «Ազատ» ջրամբարի «մեռյալ» ջուրը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, պայմավավորված եղանակային չոր պայմաններով, Արարատի մարզի ութ համայնք, այլընտրանքային ոռոգման աղբյուր չունենալով, հայտնվեցին ջրազրկման եզրին: Ոռոգման շրջանն սկսելիս 70 մլն խմ ոռոգման ջուր տեղավորող «Ազատ» ջրամբարում առկա էր ջրամբարի տարողության ուղիղ կեսը` ընդամենը 36 մլն խմ ջուր: «Նման իրավիճակում այլ բան չէր մնում, քան հաշտվել իրականության հետ` փորձելով խուճապի չմատնել հողօգտագործողին եւ աշխատել` ապահովելով ոռոգման բնականոն ընթացքը»,-ասաց վարչության պետը, հավելելով, որ իրավիճակից դուրս գալու եւ ոռոգման տարեշրջանը սահուն անցկացնելու նպատակով տեղադրվեց 800 լ/վրկ հզորությամբ պոմպ: Արդյունքում լուծվեց վերոհիշյալ ութ համայնքի ոռոգման ջրի խնդիրը:

Չնայած տարվա սակավաջրությանը` այս ամենի արդյունքում մարզում արտադրվեց սպասվածից ավելի բերք:

Մարզպետի եւ համակարգը սպասարկող աշխատակիցների ամենօրյա աշխատանքի շնորհիվ, նաեւ ջրի արդյունավետ օգտագործման արդյունքում, մարզի վեց ՋՕԸ-ների կողմից արարատցի հողօգտագործողներին դեկտեմբերի 20-ի դրությամբ մատակարարվել է 99 մլն 519 հազար խմ ոռոգման ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 6 մլն խմ-ով: 2014 թվականին մատակարարված ոռոգման ջրի հասույթը կազմում է 1 մլրդ 94 մլն 800 հազար դրամ: Դեկտեմբերի 20-ի դրությամբ գանձվել է 91,6 տոկոսը` 1 մլրդ 2 մլն 400 հազար դրամ:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում