Խճանկար

Չինաստանում բացվել է արտասովոր ռեստորան գեր տղամարդկանց և նիհար աղջիկների համար

1 րոպեի ընթերցում

Չինաստանում բացվել է արտասովոր ռեստորան գեր տղամարդկանց և նիհար աղջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Չունցին քաղաքում բացվել է ռեստորան, որը զեղչեր է տրամադրում՝ հիմնվելով այցելուների քաշի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցերը, ռեստորանն իդեալական վայր է գեր տղամարդկանց համար: Որքան մեծ է նրանց քաշը, այնքան մեծ զեղչեր է տրամադրվում նրանց: Իսկ եթե քաշը գերազանցում է 140 կգ-ն, այցելուն ստանում է անվճար ընթրիք:

Կանանց ներկայացվող պահանջները փոքր-ինչ այլ են: Զեղչեր տրամադրվում են 34.5 կիլոգրամից պակաս քաշ ունեցող չափահաս աղջիկներին, ովքեր այդ դեպքում ստանում են անվճար ընթրիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում