Խճանկար

Ապակե հրաշք. տոնածառի զարդարանքներ

1 րոպեի ընթերցում

Ապակե հրաշք. տոնածառի զարդարանքներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորյա տոնածառը հնարավոր չԷ պատկերացնել առանց խաղալիքների: Եղեւնու՝ որպես Սուրբ Ծննդի ատրիբուտի մասին առաջին հիշատակումները հայտնվել են XVII դարի առաջին կեսին Գերմանիայում եւ Մերձբալթիկայում: Այն ժամանակ տոնածառի զարդարանքները բավականին համեստ Էին, ճյուղերից կախվում Էին խնձորներ, ընկույզներ եւ քաղցրավենիք:

Ըստ վարկածներից մեկի՝ տոնածառի առաջին ապակե խաղալիքները հայտնվել են 1848 թվականին Գերմանիայում: Խնձորի անբերքության պատճառով Լաուշա բնակավայրի ապակի փչողները պատրաստել են ապակե գնդեր, որոնք հաջողություն են վայելել: Ընդհուպ մինչեւ 1920-ական թվականները Լաուշան եղել Է տոնածառի ապակե զարդերի արտադրության համաշխարհային կենտրոն: ՏԱՍՍ-ը ներկայացնում Է տոնածառի զարդարանքներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում