ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակիչը 40 տարի անընդմեջ Ծննդյան տոնը դիմավորում Է նույն եղեւնով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վոսո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) բնակիչ Նիլ Օլսոնը ահա արդեն 40 տարի անընդմեջ Ծննդյան տոնը դիմավորում Է նույն եղեւնով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը, այդ ծառը Օլսոնը զարդարել Է 1974 թվականին, երբ նրա երկու որդիները մեկնեցին Վիետնամի պատերազմ:

Օլսոնն ինքն իրեն խոստացել Է՝ տոնածառը չհավաքել այնքան ժամանակ, քանի դեռ իր որդիները Ծննդյան տոներին չեն հավաքվել հայրական տանը: Ամերիկացու ավագ որդին վիրավորվել Էր պատերազմում եւ այժմ ապրում Է Վաշինգտոնի նահանգում: Ստացած վերքերի պատճառով նա չի կարողանում ժամանել Վոսո, եւ տոնածառը շարունակում Է կանգնած մնալ հյուրասենյակում: «Փշերը դեղնել են, բայց մինչեւ այժմ չեն թափվել: Գրազ եմ եկել, որ դա տեղի կունենա այն պահին, երբ իմ ավագ որդին տուն վերադառնա»,-ասել Է 89-ամյա Օլսոնը: Նրա խոսքով՝ խաղալիքները, որոնք զարդարում են անտառային գեղեցկուհուն, արդեն, հավանաբար, ավելի քան հարյուր տարեկան են, այնպես որ նա վախենում Է նույնիսկ դրանց վրայի փոշին մաքրել:

Օլսոնի կրտսեր որդին պատմել Է, որ այդ տարիների ընթացքում իրենց համար եղեւնին դարձել Է ոչ միայն ինտերիերի սովորական իր, այլեւ «գործնականում ընտանիքի անդամ», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել