Հասարակական

Տիգրան Մեծի պողոտայում «Դեու Մատիս» մակնիշի մեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մեծի պողոտայում «Դեու Մատիս» մակնիշի մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 27-ին` ժամը 00.37-ին, ահազանգ է ստացվել, որ ԵրևանիՏիգրան Մեծի պողոտայի թիվ 69 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.44-ին, մարվել՝ 00.53-ին: Այրվել է «Դեու Մատիս» մակնիշի 18 ՕՏ 567 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և շարժիչի հատվածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում