Խճանկար

Ֆրանսուա Օլանդը Սուրբ Ծննդի տոնի առթիվ լաբրադորի ձագ Է նվեր ստացել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսուա Օլանդը Սուրբ Ծննդի տոնի առթիվ լաբրադորի ձագ Է նվեր ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կանադայի Մոնրեալ քաղաքի Ֆրանսիացի վետերանների ֆեդերացիայից սեւ լաբրադորի ձագ Է ստացել Է որպես Սուրբ Ծննդի տոնի նվեր: Պետության ղեկավարը երկամսյա փոքրիկին տվել է Ֆիլե մականունն՝ ի պատիվ այն հետազոտական մոդուլի, որը նոյեմբերի 12-ին տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ վայրԷջք կատարեց (Չուրյումով-Գերասիմենկո) գիսաստղի մակերեւույթին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Parisien թերթին:

Ելիսեյան պալատի նոր բակչուհին Քվեբեկից ժամանել Է Ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկի դստեր ուղեկցությամբ, որոնց հետ Օլանդը հանդիպել Է նոյեմբերին Կանադա կատարած իր այցի ժամանակ:

«Այս շունը նվեր ստանալը նշանակում Է ապահովել պետական իշխանության եւ նախագահական պարտականությունների հաջորդայնությունը»,- կատակել են Օլանդի շրջապատում: ՉԷ որ այս պաշտոնում նրա բոլոր նախորդներին, սկսած Վալերի Ժիսկար դ’Էստենից (1974 – 1981), ճշմարտությամբ եւ հավատով են ծառայել հենց այս ցեղատեսակի շները: Դրանցից ոմանք հռչակվել են ամբողջ երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում