Ճապոնացի երեխաներն ուրախ ապագա են կանխագուշակում աշխարհի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի երեխաներն «ուրախ» հիերոգլիֆը (մյուս նշանակությունները՝ «հաճելի, խնդալից», թեթեւ, անհոգ») համարել են ապագայի խորհրդանիշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ճապոնիայի հիերոգլիֆային գրագիտության ստուգման ասոցիացիայում, որը եղել Է միջոցառման կազմակերպիչը:

1995 թվականից ի վեր ամեն տարի Ասոցիացիան հայտնում է այն հիերոգլիֆը, որը դառնում Է անցնող տարվա խորհրդանիշը: Ասոցիացայի հասցեով ամբողջ Ճապոնիայից ստացվում են տասնյակ հազարավոր բացիկներ՝ հիերոգլիֆներով, որոնք արտացոլում են տարվա գլխավոր իրադարձությունները կամ տրամադրությունները: Այնուհետեւ Կիոտոյի Կիյոմիձու տաճարի վանահայրը 1,5 x 1,3 մետր չափով ճապանական «վասի» թղթի վրա հանդիսավոր պայմաններում վրձնով նկարում է այն նշանը, որը հավաքել Է ամենամեծ թվով բացիկներ:

Այս տարի ի պատիվ հանդիսակարգի 20-ամյակի Ասոցիացիան որոշել Է անցկացնել համանման արարողություն, որի գլխավոր գործող անձինք դառնան վեցից մինչեւ 12 տարեկան դպրոցականները, եւ նրանց առաջարկել Է ընտրել ապագայի հիերոգլիֆը:

Ամենից շատ բացիկներ Է հավաքել «ուրախ» հիերոգլիֆը, երկրորդ տեղում Է «պայծառ», երրորդում՝ «երազանք» հիերոգլիֆը:

Ընդամենն Ասոցիացիայի հասցեով երեխաներից ստացվել Է 6 հազար 387 բացիկ՝ ապագայի խորհրդանիշի կոչման թեկնածու հիերոգլիֆներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

«Նոր գիրք»-39/26.      Սենկևիչ,  Հովհաննիսյան, Հաուզել