Մարզային

Սեւանի մաքրման կայանի եւ կոյուղու կոլեկտորի շինարարությունը կսկսվի եկող տարվա գարնանը

1 րոպեի ընթերցում

Սեւանի մաքրման կայանի եւ կոյուղու կոլեկտորի շինարարությունը կսկսվի եկող տարվա գարնանը

ԳԱՎԱՌ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեւան քաղաքի մաքրման կայանի եւ կոյուղու կոլեկտորի շինարարությունը կընթանա 2015 թվականի գարնանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ, 7 միլիոն եվրոյի ֆինասավորմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այս խոշոր ծրագրի իրականացմամբ ոչ միայն լուծում կստանա Սեւանի կոյուղու մաքրման կայանի եւ նոր կոլեկտորի կառուցման խնդիրը, այլ նաեւ կհաջողվի ընդմիշտ խուսափել բնական միջավայրի այն աղտոտվածությունից, որ տարիներ շարունակ Սեւանի կոյուղու կոլեկտորի անգործության հետեւանքով դեռեւս տիրում է Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն եւ Զովաբեր համայնքներում:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում