Խճանկար

Մեծ Բրիտանիայում վիճակախաղի հաղթողը չի եկել ստանալու իր միլիոնը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում վիճակախաղի հաղթողը չի եկել ստանալու իր միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում վիճակախաղի հաղթողը ժամանակին չի ներկայացել ստանալու իրեն հասանելիք 1 միլիոն ֆունտ ստեռլինգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Mirror-ը:

Շահած տոմսը գնվել Էր Լոնդոնի Իլինգե արվարձանում: Վեց թվից բաղկացած համակցությունը շահել Էր հունիսին, իսկ տոմսի տերը վեց ամիս ուներ պահանջելու իրեն հասանելիք 1,045 միլիոն ֆունտ ստեռլինգը: Ժամկետը լրացել Է դեկտեմբերի 25-ին:

Հրատարակությունը նշում Է, որ այժմ այդ փողերը կծախսվեն բարեգործական նպատակներով:

Ներկայում Մեծ Բրիտանիայում իրենց տերերին են սպասում եւս հինգ մրցանակներ՝ 1- ական միլիոն ֆունտով: Երկու երջանիկներ, որոնք նոյեմբերին 1-ական միլիոն ֆունտ Էին շահել, արդեն վերցրել են իրենց փողերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում