Այս տարի Ծննդյան տոներին տոնածառ Է զարդարել ամերիկացիների շուրջ 80 տոկոսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական կարծիքի հարցման տվյալներով՝ այս տարի Ծննդյան տոներին տոնածառ Է զարդարել ամերիկացիների շուրջ 80 տոկոսը: Ընդ որում, նրանց ճնշող մեծամասնությունը իրենց տանը դրել են ոչ թե իսկական, այլ արհեստական ծառ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Տոնածառների պատրաստմամբ զբաղվող ընկերությունները հանդես են բերում ավելի ու ավելի մեծ հնարամտություն. այս տարի, օրինակ, ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն են վայելում «շրջված» ծառերը, որոնք առաջարկվում Է կախել առաստաղից:

Երկրի գլխավոր եղեւնիները կանգնած են Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ եւ Նյու Յորքի ամենակենտրոնում գտնվող Ռոքֆելեր-պլազա հրապարակում: Նյույորքյան եղեւնին զարդարված Է 45 հազար գույնզգույն Էներգախնայողական լամպիկներով, իսկ դրա կատարին փայլատակում Է վիթխարի բյուրեղապակյա աստղը, որը պատրաստել են Ավստրիայի «Սվարովսկի» ֆիրմայի վարպետները:

Նյու Յորքում «ուխտագնացության» եւս մեկ «վայր» Է Մետրոպոլիտեն թանգարանում կանգնեցված տոնածառը: Այս ծառը հայտնի Է իր խաղալիքներով՝ հրեշտակների եւ քերովբեների քանդակիկներով, որոնք պատրաստվել են XVIII դարում Նեապոլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը