Խճանկար

Բրիտանուհին ամուսնացել է երկու կատուների հետ

1 րոպեի ընթերցում

Բրիտանուհին ամուսնացել է երկու կատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի բնակչուհի Բարբարելլա Բյունխերը ամուսնացել է երկու կատուների հետ, որոնց վերցրել է կենդանիների ապաստարանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 48-ամյա բրիտանուհին և երկու կատուները «մեղրամիսն» անցկացրել են Լանասատորե կղզում:

Նա որոշել է ամուսնանալ եղբայր-կատուներ Լուգոշիի և Սպայդերի հետ այն բանից հետո, երբ 7-ամյա սիրավեպից հետո բաժանվել է սիրելի տղամարդուց:

«Ես գիտակցեցի, որ ոչ մի մարդ երբեք չի կարող ինձ նման կերպ երջանկացնել և սիրել, ինչպես նրանք»,- նշել է բրիտանուհին:

Բարեկամները նրան խենթ են համարել: Բյունխերը նշել է, որ մտերիմները պետք է պարզապես ընդունեն իր որոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում