Խճանկար

Սանտա Կլաուսն ամբողջ աշխարհում ավելի քան 7 միլիարդ նվեր Է բաժանել երեխաներին

1 րոպեի ընթերցում

Սանտա Կլաուսն ամբողջ աշխարհում ավելի քան 7 միլիարդ նվեր Է բաժանել երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա Կլաուսն ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ ամբողջ աշխարհում ավելի քան 7 միլիարդ նվեր բաժանելով երեխաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի եւ Կանադայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):

Ամանորյա կախարդը Հյուսիսային բեւեռի իր նստավայրն Է վերադարձել դեկտեմբերի 25-ին Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին: Նրա ճանապարհորդությունը տեւել Է ավելի քան մեկ օր:

Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի ցերեկն սկսել Էր իր ճանապարհորդությունը, որպեսզի բոլորին շնորհավորի Սուրբ Ծննդի բերկրալի տոնի առթիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում