Հասարակական

Մուսալեռ գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Մուսալեռ գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 25-ին` ժամը 02.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Մուսալեռ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 DZ 281 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել հանդիպակած պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել անձը չպարզված 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ երրորդը՝ հոսպիտալացման ճանապարհին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում