Խճանկար

ՀԱՀ-ի 72-ամյա նախագահ Ջեյկոբ Զուման որոշել Է մի վերջին անգամ Էլ ամուսնանալ

2 րոպեի ընթերցում

ՀԱՀ-ի 72-ամյա նախագահ Ջեյկոբ Զուման որոշել Է մի վերջին անգամ Էլ ամուսնանալ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) 72-ամյա նախագահ Ջեյկոբ Զուման որոշել Է ամուսնանալ վերջին անգամ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Յոհաննեսբուրգի Star թերթին, զուլուսների սովորույթներին համապատասխան, իսկ պետության ղեկավարը պատկանում Է հենց այդ ժողովրդին, կյանքի մայրամուտին տղամարդն ընտրում Է եւս մեկ՝ վերջին ամուսնուն, որը կզարդարի նրա ծերությունը:

«Ես կանայք ունեմ, բայց ինձ պետք Է եւս մեկ՝ վերջին անգամ ամուսնանալ»,- Star-ը մեջբերել Է Զումայի խոսքը, որը նա ասել Է հայրենի Կվազուլու-Նաթալի նահանգ կատարած այցելության ժամանակ, որտեղ տարեց ցեղակիցները ցնծությամբ են դիմավորել նրան:

Դրանից առաջ նախագահը ճառով հանդես Է եկել հասարակության մեջ ծերերի դերի, նրանց սիրելու եւ հարգելու անհրաժեշտության մասին:

Կվազուլու-Նաթալի համալսարանի պրոֆեսոր Սիհավու Ագուբանեի խոսքով՝ զուլուսների մոտ, որոնք բազմամուսնության սովորույթ ունեն, ընդունված Է, որ տղամարդը կյանքի ավարտական փուլում կնության առնի վերջին ամուսնուն, երբեմն իր կանանցից մեկի կրտսեր քրոջը: «Ծերության օրոք ամուսնու մասին հոգ տանելու պատասխանատվությունն ընկած Է նախեւառաջ նրա վերջին կնոջ վրա. նա հաճախ ավելի երիտասարդ Է եւ անկանխատեսելի հանգամանքների դեպքում՝ մյուսներից ավելի ճարպիկ»,-ասել Է նա:

Զուման պետության առաջին ղեկավարն Է ՀԱՀ-ում, ով բացահայտորեն հայտարարել Է, որ կողմնակից Է բազմակնությանը: Առայժմ նրա հաշվին կա վեց ամուսնություն, որոնցից վերջինը եղել Է 2012 թվականին: Նա այժմ ունի չորս կին եւ 20-ից ավելի երեխա: Ավելի վաղ Զուման ամուսնացած Է եղել նաեւ Քեյթ Մանթշո-Զումայի հետ, որը մահացել Է 2000 թվականին, իսկ հետո Նկոսազանե Դլամինի-Զումայի հետ, որն ամուսնալուծությունից հետո ղեկավարել Է ՀԱՀ-ի արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարությունները, իսկ ներկայում Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում