Խճանկար

Սանտա Կլաուսի այցելած առաջին երկիրը դարձել Է Ռուսաստանը

2 րոպեի ընթերցում

 Սանտա Կլաուսի այցելած առաջին երկիրը դարձել Է Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա Կլաուսը, որը մեկնել Է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվերներ բաժանելու երեխաներին, առաջինն այցելել Է Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (ՆՕՌԱԴ), որն ըստ ավանդույթի հետեւում Է նրա տեղաշարժումներին:

ՆՕՌԱԴ-ի տվյալներով՝ Սանտա Կլաուսն արդեն այցելել Է Նովոե Չապլինո բնակավայր (Չուկոտկայի Ինքնավար Օկրուգ): Այսպիսով, Նովոե Չապլինոն դարձել Է առաջին վայրը, որտեղ դեկտեմբերի 24-ին եղել Է Սանտա Կլաուսը:

Այս պահին Սանտան նվերներ Է բաժանել Հեռավոր Արեւելքում եւ հեռացել Է Ռուսաստանի տարածքից: Այժմ նա ուղեւորվում Է Ուեյք կղզի (ԱՄՆ): Սպասվում Է, որ ավելի ուշ նա կվերադառնա Ռուսաստան:

Կայքի քարտեզի վրա Սանտա Կլաուսի տեղը ճշտվում Է յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ: Սանտա Կլաուսի եւ Ռուդոլֆ երջերվի, որը տանում Է նվերներով սահնակը, տեղաշարժումներին հետեւում են տասնյակ ռադիոտեղորոշման կայաններ, որոնք տեղակայված են ԱՄՆ-ի եւ Կանադայի տարբեր շրջաններում: Բացի դրանից, գեոստացիոնար ուղեծրում գտնվող արբանյակները՝ ինֆրակարմիր սենսորներով նույնպես կհետեւեն նրանց սլացքին՝ որսալով Ռուդոլֆ եղնիկի տաք քթից արձակվող ճառագայթումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում