ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում 72-տարեկանում մահացած Դիպակ Սինգհը վերակենդանացել է հուղարկավորության ժամանակ՝ ահ ու սարսափ տարածելով հարազատների վրա: Նա վերակենդանացել է դիակիզման արարողությունից առաջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը, Բհիլվարա քաղաքի բնակիչ Սինգհն իր տանը կորցրած է եղել գիտակցությունը, որից հետո լուրեր են տարածվել նրա մահվան մասին:
Մահվան լուրը հաստատել է տեղի բժիշկը, և մահացածի ընտանիքն սկսել է պատրաստվել հուղարկավորության արարողության: Մահացածի թոռը պատմել է, որ երգելու ժամանակ հանկարծ Սինգհը սկսել է շարժվել, ապա բացել է աչքերն ու նստել:
«Հուսով եմ, որ նրանք կսպասեն մինչև ես իրոք կմեռնեմ, որպեսզի փորձեն կրկին այրել ինձ»,- նշել է Սինգհը: