Սանտա Կլաուսը շուրջերկրյա ճանապարհորդության կմեկնի նվերներ բաժանելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա Կլաուսն ավարտում Է վերջին նախապատրաստությունները շուրջերկրյա ճանապարհորդությունից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի Օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (ՆՕՌԱԴ) հատուկ կայքը, որը Ծննդյան տոներին հետեւում Է Սուրբծննդյան գլխավոր գործող անձի տեղաշարժերին:

Ըստ ՆՕՌԱԴ-ի տեղեկատվության՝ Սանտա Կլաուսը «շատ կուշտ նախաճաշել Է», ինչից հետո համբուրել Է միսիս Կլաուսին, որը նրա համար կերակուր Էր պատրաստել: Մեկնելուց առաջ Սանտան նաեւ աչքի Է անցկացրել վերջին րոպեին ստացած նամակները, որպեսզի ոչ մեկն առանց նվերի չմնա:

Սանտա Կլաուսը եւ նրա օգնական Ռուդոլֆը շուրջերկրյա ճանապարհորդության կմեկնեն Հյուսիսային բեւեռից: Բոլոր ցանկացողները կարող են դեկտեմբերի 24-ին Սանտա Կլաուսի գտնվելու վայրն իմանալ՝ այցելելով http://www.noradsanta.org կայքը:

Անցյալ տարի Սանտա Կլաուսը բաժանել Է ավելի քան 7 միլիարդ նվեր: Ըստ որում, ՆՕՌԱԴ-ի տեղեկատվության համաձայն՝ նա անտեսել Էր Սիրիան, Ուզբեկստանը, Աֆրիկայի մի շարք երկրներ եւ Կիպրոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ