Ադամ Սենդլերը գլխավորել է «գերագնահատված» դերասանների՝ Forbes-ի վարկանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Forbes հանդեսի վարկանիշի՝ Հոլիվուդի աստղ Ադամ Սենդլերը «չարդարացված ամենաբարձր» աշխատավարձն է ստացել տարվա ընթացքում կատարած աշխատանքի դիմաց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Forbes-ն այս վարկանիշը կազմում է այն երեք վերջին ֆիլմերի դրամարկղային մուտքերի, որոնցում դերասանը խաղացել է գլխավոր դերը եւ որոնք էկրան են բարձրացել մինչեւ 2014 թվականի հունիսը, եւ աստղի հոնորարների համադրման հիման վրա: Այսպես, հանդեսի գնահատումների համաձայն, կինոընկերությունները Սենդլերին վճարված յուրաքանչյուր դոլարից ստացել են 3,2 դոլար: Նա այդ անվանակարգում վարկանիշը գլխավորել է երկրորդ տարին անընդմեջ:

Forbes-ի վարկածով՝ երկրորդ տեղում Ջոնի Դեփն է: Նրան վճարված յուրաքանչյուր դոլարը ընկերություններին վերադարձել է 4,2 դոլար շահույթի տեսքով: 2014 թվականի վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Բեն Սթիլերը: Նրան վճարված յուրաքանչյուր դոլարը կինոընկերությանը «վերադարձրել է» 4,8 դոլար:

Forbes-ի բարկանիշի առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Ռայան Ռեյնոլդսը, Թոմ Հենքսը, Չեննինգ Տատումը, Ուիլ Ֆերելը, Դենիել Վաշինգտոնը, Սանդրա Բուլոքը եւ Բեն Աֆլեքը:

Ավելի վաղ Forbes-ի 2014 թվականի վարկանիշում ամենաբարձր վճարվող դերասանն է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը, որը 2013 թվականի հունիսից մինչեւ 2014 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում վաստակել է 75 մլն դոլար, ինչպես եւ մեկ տարի առաջ:

Ամենաբարձր վճարվող դերասանուհիների ցուցակը գլխավորել է Սանդրա Բաուլոքը, որը նշված ժամանակահատվածում վաստակել է 51 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը