Հասարակական

Դավիթ Բեկի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Դավիթ Բեկի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 24-ին` ժամը 00.44-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Բաքոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միտցուբիշի» մակնիշի 34AS620 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ն.) և «Մերսեդես» մակնիշի 19SD009 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Մ. Ա.-ն (ծնված 1978թ.), Գ. Մ.-ն (ծնված 1985թ.) և Գ. Ն.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում