Բրիտանիայի արքայազն Ջորջը հանդիպել է Սանտա Կլաուսի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի արքայազն Ջորջը սուրբծննդյան տոնավաճառում հանդիպել է Սանտա Կլաուսի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Express թերթը, Քեմբրիջի դուքս Ուիլյամը կնոջ` Քեյթ Միդլթոնի և որդու հետ անսպասելի այցելել է Տերսֆորդ գյուղում կազմակերպված տոնական միջոցառմանը: Նրանց այցելությունը զարմացրել է հասարակ քաղաքացիներին: Թագավորական ընտանիքի անդամները ուսումնասիրել են «Սանտայի մեծ ճանապարհորդությունը» ատրակցիոնը: Իսկ նրանց 16-ամսական որդին արհեստական ձյան և տոնական լուսավորության մեջ հետաքրքրությամբ ուսումնասիրել է շարժվող եղջերուներին, պինգվիններին, սպիտակ արջերին: Բացի այդ, Ջորջը մտել է «կախարդական անտառ» և այցելել Սանտա Կլաուսի տնակը:

Թերթը նաև նշել է, որ Ջորջը մյուսների նման սպասել է հերթում, և հանդիպումը Սանտայի հետ տևել է 15 րոպե, ինչպես բոլորի համար: «Առանձահատուկ վերաբերմունք նրա նկատմամբ չի եղել: Մենք նրանց այցելության մասին իմացել ենք ժամանելուց կարճ ժամանակ առաջ»,- նշել է նախագծի գլխավոր մենեջեր Ջերալդին Ռայը:

Հայերեն English

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

ՀՀ վարչապետի ելույթը COP17-ի բացման արարողությանը

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ