Հասարակական

Սևան-Գավառ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Սևան-Գավառ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 22-ին` ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Լճաշեն-Չկալովկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 08 TT 323 պետհամարանիշով (վարորդ` Ա. Գ., ծնված 1974թ.) մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը (մոտ 5մ), ինչից Ա.Գ.-ը և ուղևոր Ռ. Ս.-ը (ծնվ.1975թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում