Հասարակական

Չարենցավանում «Նիսսան»-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշին

1 րոպեի ընթերցում

Չարենցավանում «Նիսսան»-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 21-ին` ժամը 10.15-ին,ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Կոտայքի մարզի Չարենացավան քաղաքի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի 34 LC 374 պ/հ (վարորդ` Հ. Վ., ծնված 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Հ. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում