Ամերիկացի գիտնականներն անհայտ տեսակի ձուկ են հայտնաբերել Մարիանյան փողրակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները, որոնք Խաղաղ օվկիանոսում հետազոտել են Մարիանյան փողրակը, հայտնաբերել են խորջրյա ձկան՝ նախկինում անհայտ տեսակ, որը բնակվում Է 8 կիլոմետր խորությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պարզապես ցնցված Էինք, երբ տեսանք այն: Նավի վրա մեկն ասաց, որ այդ արարածն ինչ-որ միջին մի բան Է շան ձագի, հրեշտակի եւ օձաձկան միջեւ»,- մեջբերում Է Los Angeles Times թերթը կենսաբանության պրոֆեսոր Փոալ Ենսիի խոսքը:

Ըստ նրա՝ ձուկը հայտնաբերել են պատահաբար, տեսախցիկի շնորհիվ, որը նկարահանում Էր ծովի հատակի պարունակության նմուշների հավաքման ապարատը: Ձուկը դանդաղորեն բազմիցս լողալով անցել Է օբյեկտիվի առջեւով, ինչը գիտնականներին թույլ Է տվել ենթադրել, որ դա գիտությանն անհայտ ծովային Էակ Է:

Ձուկը, որին առայժմ անուն չեն տվել, ունեցել Է մոտավորապես 25 սանտիմետր երկարություն, այն մասնակիորեն թափանցիկ Է՝ նրա կմախքի ուրվագծերը երեւացել են մաշկի միջից: Թերթի հրապարակած տեսագրությունում ձուկը լողում Է՝ ինքնաթիռի թեւերի նման տարածելով իր երկար լողակները: Դա գիտությանը ծանոթ ամենախորջրյա ձուկն Է, նշել Է Los Angeles Times-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

ՀՀ վարչապետի ելույթը COP17-ի բացման արարողությանը

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ