Խճանկար

Թռչունները կանխազգում են փոթորկի մոտենալը. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Թռչունները կանխազգում են փոթորկի մոտենալը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ թռչունները «լսում են» տոռնադոյի մոտենալը եւ տարերքն սկսվելուց մեկ օր առաջ հեռանում են բնակալման վայրից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են տեղեկատվությունն այն տվիչներից, որոնք ամրացվել են երգեցիկ թռչուններին, եւ պարզել են, որ 2014 թվականի ապրիլին թռչունները թռել են Մեքսիկական ծոցից 700 կիլոմետր հարավ, իսկ հաջորդ օրն ԱՄՆ-ի կենտրոնական մասով սրընթաց անցել է մահաբեր տոռնադոների ալիքը:

Այդ ճամփորդությանը մեկնելուց առաջ թռչունները վերադարձել Էին սեզոնային 5000-կիլոմետրանոց չուից:

Թռչնաբանները ենթադրում են, որ երգեցիկ թռչունները մյուս առանձնյակների հետ մեկտեղ արտակարգ իրավիճակների մոտենալն զգում են ցածրհաճախական գերազանց լսողության հաշվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում