Խճանկար

Երկրագնդի մթնոլորտի օզոնային շերտը սկսում Է վերականգնվել. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Երկրագնդի մթնոլորտի օզոնային շերտը սկսում Է վերականգնվել. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագունդը կործանարար ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող օզոնային շերտը «վերականգնվելու առաջին նշաններն է դրսեւորում»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի՝ Ժնեւում հրապարակված զեկույցը:

Հետազոտությունը, որին մասնակցել են 37 երկրների շուրջ 300 գիտնականներ, ցույց է տվել, որ մթոլորտ հիդրոքլորֆտորկարբոնների եւ օզոնը քայքայող այլ նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ համաշխարհային հանրակցության կողմից ձեռնարկվող միջոցները արդյունք են տալիս: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ եթե այսուհետեւ Էլ այդպես շարունակվի, ապա ներկա հարյուրամյակի կեսերին օզոնային շերտը կհասնի 1980 թվականի մակարդակին, որը «ելակետ» Է ընդունված: 1980 թվականից հետո ընկած ժամանակաշրջանը բնութագրվել Է մթնոլորտում օզոնի խտության արագ նվազմամբ:

Փորձագետները նշում են, որ օզոնը քայքայող նյութերի օգտագործումից մարդկության լիակատար հրաժարումը կարող է «պաշտպանիչ շերտի» վերականգնումն արագացնել 11 տարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում