Խճանկար

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում լույսերն Է վառել Սուրբծննդյան եղեւնին

1 րոպեի ընթերցում

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում լույսերն Է վառել Սուրբծննդյան եղեւնին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի գլխավոր կաթոլիկական տաճարի առջեւ կանգնեցված Սուրբծննդյան եղեւնին դեկտեմբերի 19-ի երեկոյան իր լույսերն է վառել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի 25,5 մետր բարձրությամբ ծառը Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվեր է մատուցվել Իտալիայի Կալաբրիա հարավային մարզից: Անտառային գեղեցկուհու ճյուղերի բացվածքը հասնում Է տասը մետրի, բնի տրամագիծը՝ 55 սանտիմետրի: Ըստ ավանդույթի՝ այն կանգնեցրել են այն կոթողի կողքին, որը Եգիպտոսից Հռոմ Է բերել տակավին Կալիգուլա կայսրը, եւ զարդարել են Վատիկան քաղաք-պետության դեղին-սպիտակ գույներով:

Եղեւնու տակ, ըստ կաթոլիկական ավանդույթի, դրել են այսպես կոչված presepe-ն՝ Սուրբծննդյան մսուրը կամ վերտեպը, որը պատկերում Է Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանը:

Վատիկանում Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությունն ավարտվել Է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի եւ ճակատի լուսավորման նոր համակարգի միացմամբ, որը գործում Է Էներգախնայողական տեխնոլոգիայի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում