Հասարակական

Հրդեհ է բռնկվել կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 20-ին` ժամը06.25-ին, ահազանգ ստացվել, որ Երևանի Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքի պահեստում այրվում է կցորդով բեռնատար ավտոմեքենա՝ (անհայտ պարունակությամբ), իսկ հարևանությամբ կայանված է բենզինի գլանատակառ. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Արարատյան փողոցի 90/10 հասցեում գտնվող «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ-ի տարածքում այրվում է «Վոլվո» մակնիշի EZ 491 պետհամարանիշի կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել՝ 07.08-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 1949թ. ծնված Թ. Տ. տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատելեն բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում