Հասարակական

Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տարիների ավելի քան 20 գրքեր հասանելի են Ազգային գրադարանում

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տարիների ավելի քան 20 գրքեր հասանելի են Ազգային գրադարանում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում ներկայացվեցին Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տարիներին լույս տեսած ավելի քան 20 գրքեր: Գրադարանի Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի աշխատակիցներ Լուսինե Ղուկասյանը, Մերի Մանուկյանը, Բալասան Հարությունյանը ներկայացրեցին 2012-2014 թթ. հրատարակված և վերահրատարակված գրքերի ամփոփ նկարագիրը: Դրանք գրքեր են, որոնք այս կամ այն չափով ներկայացնում են Հայոց ցեղասպանության սարսափն ու արհավիրքը հայ ժողովրդի կյանքում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային գրադարանի Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի վարիչ Օլյա Աղայանը ներկայացված գրքերը առկա են գրադարանի ֆոնդերում և հասանելի են ընթերցողներին:

Գրքերը հայ և օտարազգի հեղինակների աշխատություններն են: Ստորև այդ գրքերից մի քանիսը:

Յաիր Աուրոն «Անընդունելի անտարբերություն»

Անտոնիա Արսլան «Արտույտների ագարակ»

Մագարիտ Աճեմյան-Ահներտ «Դռան թակոցը»

Լեն Ուիքս «Ծագումը: Բացահայտում»

Թաներ Աքչամ «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում, ուծացում»

Աստոյան Անահիտ «Դարի կողոպուտը: Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում»

Մելինե Անումյան «Ճանաչում և դատապարտում: Երիտթուրքերի դատավարությունները 1919-1921 թթ և 1926 թվականին»

Հայկ Դեմոյան «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին»

Գորան Գյուներ «Հայոց ցեղասպանությունը շվեդների աչքերով»

Հենրի Մորգենթաու «Դեսպան Մորգենթաուի պատմությունը»

Ավրորա Մարդիգանյան «Հոշոտված Հայաստան»

Հելեն Գիբբոնս «Տարսոնի կարմիր գորգերը, մի կնոջ պատմություն հայերի կոտորածների մասին»

Ռուբեն Սաֆրաստյան «Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը»

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում