Հայաստանը Forbes-ի նոր վարկանիշում առաջ է անցնել Ռուսաստանից, Ադրբեջանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բիզնեսի համար ամենահարմար պետությունների Forbes-ի վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Ադրբեջանից, Ռուսաստանից և հետխորհրդային մի շարք երկրներից:

Forbes-ի` Հայաստանին առնչվող հատվածում նշվում է, որ պետությունը զարգացրել է ժամանակակից արդյունաբերական սեկտորը և քույր պետություններին ապահովում է տեքստիլով և այլ արդյունաբերական արտադրանքներով` փոխարենը նրանցից ստանալով հում հումք և էներգիա: Վարկանիշային ցուցակում ընդգծվում է, որ Հայաստանն ունի բաց առևտրային սահմաններ միայն երկու պետությունների` Իրանի և Վրաստանի հետ, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը փակ է 1993 և 1991 թվականներից ի վեր: Նշվում է ենթակառուցվածքներում ռուսական ներկայության մասին: Մասնավորապես խոսք է գնում բնական գազը Ռուսաստանից ներկրելու մասին:

Զեկույցում խոսվում է, որ Հայաստանում առևտրային անհավասարակշռությունը կոմպենսացվել է միջազգային օգնության, արտասահմանում աշխատող հայերի գումարային փոխանցումների և արտաքին ուղիղ ներդրումների շնորհիվ: Վերջում եզրակացություն է արվել, որ Հայաստանի տնտեսական աճը և մրցունակությունը ապահովելու համար երկրի իշխանությունները պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնեն և ուժեղացնեն օրենքի գերակայությունը, բարելավեն տնտեսական մրցունակությունն ու զբաղվածությունը:

ՎարկանիշումԱդրբեջանը դարձյալ հետէ մնում Հայաստանից : Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ տեղը` հետ մնալով Վրաստանից (47) եւ Հայաստանից (56):

Նախկին խորհրդային երկրներից վարկանիշում հայտնվել են Էստոնիան (22), Լիտվան (24), Լատվիան (36), Ղազախստանը (65), Մոլդովան (75), Ուկրաինան (88) եւ Ռուսաստանը (91): Բիզնեսի համար ամենալավ երկիրը 2014 թվականին Forbes-ը ճանաչել է Դանիան: Առաջին եռյակի մեջ են Հոնկոնգը եւ Նոր Զելանդիան: Forbes-ի «Բիզնեսի համար լավագույն երկրները-2014» վարկանիշ են մտել 146 երկրներ:

Նրանց նվաճումները հետազոտվել են 11 հատկանիշներով` քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակ, սեփականության իրավունքի եւ ներդրումների պաշտպանվածության աստիճան, գների կայունություն, ապրանքների եւ ծառայությունների արտահանման եւ ներկրման համար խոչընդոտների առկայություն, տեխնոլոգիաների զարգացման մակարդակ, ինովացիաների ներդրում, բիզնեսի վրա պետության ազդեցության աստիճան, կոռուպցիա, հարկային բեռ եւ բաժնետոմսերի շուկայի վիճակ:

Հայերեն English Русский

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ