1,8 միլիոն ֆունտով վաճառվել Է Չերչիլի վրձնի նկարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Sotheby`s-ի աճուրդում վաճառվել Է «Ոսկե ձկնիկներով լճակը Չարտվելում» նկարը, որը պատկանում Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնին: Ընդհանուր առմամբ աճուրդի Էին հանվել նրա հեղինակած 15 նկարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին գրել Է ՏԱՍՍ-ը:
Կտավը վաճառվել Է 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգով: Դա ռեկորդային գին Է նախկին վարչապետի նկարի համար: Մեկնարկային արժեքը կազմել Է 400 – 600 հազար ֆունտ ստեռլինգ:
Աճուրդի Էին հանվել ավելի քան 300 իրեր՝ կապված մեծ անգլիացու անվան հետ: Մասնավորապես, պատմական մասունք՝ Չերչիլի փաստաթղթերի արկղը: Մյուս մասունքների թվում Էին սիգարների տուփը, ճառերի գրառումները, նվերներ գործընկերներից եւ ստորադրյալներից: Լոտերի ամբողջ հավաքանիի համար ստացվել Է 15,44 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Վաճառքի հանված հազվագյուտ իրերը պատկանել են Ուինսթոն Չերչիլի եւ նրա կնոջ՝ Կլեմենտինայի հինգ երեխաներից կրտսերին՝ լեդի Սոամսին՝ ծննդյամբ Մերի Սպենսեր Չերչիլին: Մերին վախճանվել Է այս տարվա հունիսին 91 տարեկան հասակում՝ կարճատեւ հիվանդությունից հետո: Լեդի Սոամսը գրել Է հուշագրություններ եւ իր մոր կենսագրությունը: