Խճանկար

Իրաքցի 92-ամյա ֆերմերն ամուսնացել է 22-ամյա աղջկա հետ

1 րոպեի ընթերցում

Իրաքցի 92-ամյա ֆերմերն ամուսնացել է 22-ամյա աղջկա հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքցի 92-ամյա ֆերմեր Մուսալի Մուհամադ ալ Մուջամայեն ամուսնացել է իրենից 70 տարով երիտասարդ կնոջ հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, 16 երեխաների հայրը կնոջ մահվանից հետո որոշել է կնության առնել երիտասարդ կնոջ:

Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Ալ Մուջամայեի Գուբբան գյուղում գտնվող տանը: Հարսանիքը տևել է 4 ժամ, որի ընթացքում երաժշտություն ու պարային կատարումներ են եղել:

Բացի Ալ Մուջամայեից, այդ օրն ամուսնացել են նաև նրա 16 և 17 տարեկան երկու թոռները: Եվ նա հպարտությամբ նշել է, որ երկար էր սպասել իր թռների ամուսնություններին: Պապիկի խոսքով՝ թոռների ամուսնությունները մի քանի անգամ հետաձգվել են այն պատճառով, որպեսզի հնարավոր լինի հարսանքիները պապիկի հարսանիքի հետ նույն օրը կազմակերպել: «Ես ինձ 20 տարեկան եմ զգում»,- ասել է նա:

Ալ Մուջամայեն իր կնոջ և 16 երեխաների հետ ապրել է Գուբբան գյուղում: Նրանք միասին ապրել են 58 տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում