Խճանկար

Ջորջ Կլունի և Ամալ Ալամուդդին զույգն ամենահայտնին է Հոլիվուդում

1 րոպեի ընթերցում

Ջորջ Կլունի և Ամալ Ալամուդդին զույգն ամենահայտնին է Հոլիվուդում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջորջ Կլունի և Ամալ Ալամուդդին զույգը համարվել է 2014թ.-ի ամենահայտնի զույգը Հոլիվուդում: Ամուսնությունից հետո Ամալին դասում են ոչ միայն փաստաբանական, այլև դերասնական ոլորտի հայտնի անձանց շարքին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման հայտնիությունը նրան հեշտությամբ չի տրվում, քանի որ, լինելով հայտնի, Ամալը ստիպված է տանել իր հանդեպ ուշադրությունը գիշեր թե ցերեկ: Լուսանկարիչները ուշադրության կենտրոնում են պահում ոչ միայն նրա սիրելի ամուսնուն, այլև հենց իրեն:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զույգի ամուսնությունից հետ Ջորջը կնոջ համար Մեծ Բրիտանիայում հսկայական առանձնատուն է գնել: Այն գտնվում է Ամալի աշխատավայրից 80 կմ հեռավորության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում