Հասարակական

Փրկարարները Վանաձորում մարել են ներկերի խանութի տանիքի և փայտե տնակի հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Վանաձորում մարել են ներկերի խանութի տանիքի և փայտե տնակի հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջներ-փրկարարները մարել են Վանաձոր քաղաքում բռնկված հրդեհը: Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.56-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակա չբնակեցված տնակում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նաև տնակին կից ավտոներկերի խանութի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.43-ին:

Այրվել է խանութի տանիքը՝ 24 քմ, և փայտե տնակը՝ ամբողջությամբ (24 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում